Խնձոր ընտրելը, թվում է, այնքան էլ բարդ գործ չէ, սակայն իրականում կան որոշակի մանրուքներ, որոնց պարտադիր պետք է ուշադրություն դարձնել:
Կեղևի երանգը
Համասեռ կարմիր երանգի կեղևով խնձորները սովորաբար պակաս քաղցր ու հյութեղ են, քան թե դեղին հատվածներով պտուղները:
Գծիկների առկայություն
Խնձորրի տեսակ կա, որոնց կեղևը արևի ազդեցության տակ դառնում է գծավոր: Նման խնձորներն առանձնանում են արտակարգ համով, հյութեղությամբ և բույրով:
Պոչիկը
Խնձորի պոչիկը կպատմի մրգի թարմության մասին: Բաց-կանաչ գույնը վկայում է այն մասին, որ խնձորը վերջերս են քաղել, հետևաբար պտղի հյութեղությունը պահպանված է:
Մակերես
Նախընտրությունը տվեք հարթ մակերեսով խնձորին, քանի որ մուգ կետերն ու անհարթությունները կարող են վկայել այն մասին, որ միրգը շուտով կփչանա:
Վերևի հատվածը
Ուշադրություն դարձրեք վերևի հատվածի փոսիկին. եթե այն խորը չէ, ուրեմն խնձորը այնքան էլ հյութեղ ու խրթխրթան չէ: Եթե փոսիկը խորն է, ապա միրգը լի է քաղցր հյութով:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը