Աման լվանալու հեղուկին մի քիչ աղ ավելացրեք… Արդյունքը չի դադարում ուրախացնել ինձ

Այսօր ուզում եմ կիսվել աման լվանալու հեղուկի կիրառման մի հետաքրքիր եղանակով: Այս մեթոդը, միանշանակ, ձեզ նույնպես կօգնի:

Սկզբում փոքր տարայի մեջ 100մլ աման լվանալու հեղուկ լցրեք:

Ավելացրեք նույնքան գոլ ջուր և 2 ճ.գ. աղ: Այնուհետև 1 ճ.գ. սոդա:

Լավ խառնեք, որ համասեռ զանգված ստացվի:

Ստացված խառնուրդը լցրեք հեղուկացրի կամ էլ հեղուկ օճառի տարայի մեջ:

Ահա թե ինչպես եմ օգտագործում

Օրինակ, եթե սառնարանի վրա մնում են մատների հետքեր, յուղոտ լաքաներ, պարզապես թրջում եմ սպունգը այս մաքրող լուծույթով ու զգուշորեն մաքրում:

Այս միջոցով կարող եք մաքրել գազօջախը:

Մի քիչ հեղուկ լցրեք մակերեսին, սպասեք 15 րոպե և հետո հեշտությամբ մաքրեք՝ ընդամենը անցնելով խոնավ սպունգով:

Խոհանոցի կահույքը ևս կարող եք մաքրել այս ունիվերսալ խառնուրդով: Մի քիչ լցրեք սպունգի վրա, շփեք մակերեսը, իսկ հետո զգուշորեն մաքրեք խոնավ կտորով: Վերջում պարտադիր չորացրեք:

Վերը նշված եղանակով կարող եք մաքրել սալիկները:

Եվ անգամ զուգարանակոնքը կփայլի մաքրությունից, եթե լվանաք ինքնասարք այս մաքրող միջոցով:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։