Այսպես եմ անում, և ելակը, բալը մուրաբայի մեջ մնում են ձիգ, ամբողջական

Կիսվում եմ առանց ավելորդ ջանքերի պատրաստվող մուրաբայի բաղադրատոմսով: Երկար եփելու, մի քանի անգամ եռացնելու կարիք չկա, սակայն ստացվում է համեղ ու օգտակար:

Կանանց մեծամասնությունը անհամբեր սպասում է, թե երբ է սկսվելու հատապտղի սեզոնը, որպեսզի անցնեն մուրաբաներ պատրաստելուն: Ասենք ավելին, շատերը մեծ հաճույք են ստանում մուրաբա եփելու գործընթացից: Այս բաղադրատոմսն էլ ավելի հաճելի կդարձնի այդ գործը:

Համաձայնեք, ձմռանը անչափ հաճելի է հանել մուրաբայով բանկան ու զգալ ամռան համը…

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1կգ հատապտուղ
  • 1կգ շաքարավազ
  • 4ճ.գ. կիտրոնի հյութ (բալին ավելացնել պետք չէ)

Պատրաստման եղանակ.

Հատապտուղները զննել, լվանալ ու շաքարավազ լցնել, մի քանի ժամով ուղարկել սառնարանը, որ հյութ դուրս տա:

Դնել թույլ կրակին, խառնել՝ մինչ եռալը, ավելացնել կիտրոնի հյութ և եփել ուղիղ 5 րոպե՝ ընթացքում հանելով փրփուրը:

Բանկաները ստերիլիզացնել, տաք մուրաբան լցնել մեջը և փակել կափարիչով:

Բանկաները շուռ տալ և փաթաթել ծածկոցով՝ մինչ լիարժեք սառելը: Պահել սառը տեղում:

Այսպես կկարողանաք պատրաստել այնպիսի մուրաբա, որը չի փչանա, չի շաքարակալի:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։