Ում մտքով կանցներ, որ սովորական 5 լիտրանոց շշի օգնությամբ կարելի է նման բան անել…

Ամենասովորական շիշը կօգնի ձեզ ռացիոնալ օգտագործել սառնարանի դարակները: Անհրաժեշտ է միայն դատարկ մաքուր 5լ շիշ, մկրատ ու գրասենյակային դանակ:

Կտրում ենք ներքևի հատվածը, նաև վերևի նեղ հատվածը: Մեզ անհրաժեշտ է միայն մեջտեղի ուղիղ մասը:

Շշի մեծ ուղիղ կտորը կտրատում ենք երկու կամ երեք մասի: Դրանք կարող են լինել ինչպես հավասար, այնպես էլ բարձր ու ցածր: Օգտագործելու ընթացքում ինքներդ կհասկանաք, թե ձեզ ինչպես է ավելի հարմար:

Մեր օգնականները պատրաստ են: Դրանցով սառնարանում «աշտարակ» ենք պատրաստելու՝ այդ կերպ ազատելով տեղը:

Սնունդով ափսեի վրա դնում ենք 1 պլաստիկից օղակ և վրան նորից ափսե դնում: Ստացվում է, որ սնունդը փակ վիճակում է պահվում, տարբեր մթերքները չեն խառնվում և հոտ չի տարածվում:

Կարող եք ծածկել տոպրակով միայն վերևի ափսեն, իսկ ներքևի հարկի մթերքը գտվում է փակ վիճակում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։