ՄԱՅԻՍԻ 2-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

**Խոյ**. Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա ստանալ ազդեցիկ անձանց հովանավորությունը, նվաճել նրանց հարգանքն ու համակրանքը: Դա այնքան էլ վատ չէ, երբ գործ ունեք բիզնեսի հետ, սակայն անհամատեղելի է անձնական ոլորտի համար:

 

**Ցուլ**. Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Պրոֆեսիոնալ ոլորտում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք: Տարաձայնություններ չեն ծագի մտերիմների հետ, այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր: Ռոմանտիկ հարաբերություններում ողջունվում է նախաձեռնողականությունն ու հնարամտությունը:

**Երկվորյակ**. Այսօր այնքան էլ հեշտ չի լինի հասնել նրան, ինչին դուք ձգտում եք՝ քողարկված և անթաքույց թշնամիները ձեր դեմ ծուղակներ են լարում: Եթե չեք ցանկանում հիմար իրավիճակների մեջ հայտնվել, ապա պետք է հրաժարվեք սիրախաղերից ու ամեն տեսակի կոկետություններից: Լավ կլինի մի որևէ հետաքրքիր և հրապուրիչ նոր գործի ձեռնամուխ լինեք:

 

**Խեցգետին**. Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում՝ միանգամայն անկեղծ: Շանս կառաջանա կարգավորել հարաբերությունները մարդու հետ, ում հետ վաղուց չէիք կարողանում լեզու գտնել: Ժամանակ գտեք ընտանիքի անդամների հետ շփումների, ազգակցական կապերն ամրապնդելու համար: Հարմար օր է հյուրեր ընդունելու համար՝ կարելի է հրավիրել մարդկանց, ում հետ դուք կապված եք գործնական շահերով:

 

**Առյուծ**. Շատ բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Ցավոք, ձեր հաջողություններին նախանձող մարդիկ ձեր դեմ կսկսեն ծուղակներ լարել: Զգոն եղեք՝ միայն այդ կերպ դուք կկարողանաք ձեր անբարյացկամներին ջրի երես հանել: Ուրախացնում է մտերիմների հետ հարաբերություններում չպարզաբանված բաների, չհասկացվածության բացակայությունը:

 

**Կույս**. Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր ծնողների և ընդհանրապես՝ ավագ սերնդի ազգականների հետ: Ընդ որում, ձեր բոլոր փորձարարությունները պսակվում են հաջողությամբ: Օըը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես՝ հյուսիսային ուղղությամբ: Հատկապես լավ կանցնել ռոմանտիկ ճանապարհորդությունները:

 

**Կշեռք**. Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ: Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Հնարավոր է, որ ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք: Երեկոն լավ կլինի անցկացնել ընտանիքի հետ:

 

**Կարիճ**. Օրը շատ հագեցած կլինի, և ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները միանգամից հնարավոր չի լինի ճիշտ գնահատել, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Ձեր նպատակին հասնելու համար, դուք ի վիճակի եք օգտվել ամենատարբեր և բավական օրիգինալ մեթոդներով, դրա հետ մեկտեղ էլ դրսևորում եք գովեստի արժանի համառություն:

Օրվա աստղագուշակ | General News

 

**Աղեղնավոր**. Օրվա ընթացքում դուք բազմիցս կհանդիպեք դժվարությունների, սակայն այնուամենայնիվ կկարողանաք հասնել ձեր ուզածին: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կօգնի էապես բարձրացնել ձեր կենսամակարդակը: Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ:

 

**Այծեղջյուր**. Պետք է հետևողականություն և համառություն դրսևորեք՝ հենց’ այդ հատկությունները ձեզ այսօր կօգնեն հասնել հաջողության: Հնարավոր են աշխատավայրում լուրջ տարաձայնությունները, աշխատակիցների և ղեկավարության հետ վեճերը: Վճռական եղեք ձեր տեսակետն առաջ տանելիս՝ այն առավել մոտ է ճշմարտությանը, և շրջապատը ստիպված է լինելու վաղ թե ուշ դա խոստովանել:

 

**Ջրհոս**. Օրը ընթանում է բավական անհարթ, դրա հետ մեկտեղ էլ շատ անկայուն է էմոցիոնալ ֆոնը: Այդ իսկ պատճառով էլ ձեր տրամադրությունը կփոփոխվի սովորականից ավելի հաճախ՝ հոգեկան վերելքի և լավատեսության փուլերը իրենց տեղը զիջելու են լիակատար հուսահատության պահերին: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և՝ հեռավոր: Ցանկալի չէ հեռու գնացող պլաններ կազմելը՝ շուտով նոր տեղեկություններ կստանաք, որոնք կստիպեն վերանայել դրանք:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։