Վաղուց արդեն թթվասեր չեմ գնում. 1 ժամում այն ինքս եմ պատրաստում

Ես վաղուց արդեն ինքս եմ ընտանիքիս համար թթվասեր պատրաստում: Խանութից գնում եմ 3,5-4,5% յուղայնությամբ կաթ և անցնում գործի:

Թթվասերը պատրաստում եմ ջրի գոլորշու օգնությամբ, դրանից պարզ չի էլ կարող լինել:

Կաթսայի մեջ խավավոր սրբիչ գցեք, վրան դրեք 1 լիտրանոց բանկա և մեջը կաթ լցրեք:

Կաթսայի մեջ լցրեք ջուր: Բանկան պիտի ամբողջությամբ ծածկված լինի ջրով: Կաթսան դրեք կրակին:

Թող ջուրը եռա, կաթը տաքանա, գրեթե սկսի եռալ, բայց դեռ չհասցնի: Հենց տեսնում եք, որ կաթը պիտի եռա, բանկան հանեք ջրից և թողեք, որ սառի՝ սենյակային ջերմաստիճանի ներքո:

Այժմ վերցնում ենք 3 ճ.գ. սովորական թթվասեր, կարող է լինել խանութից գնված, և ավելացնում կաթին: Խառնում ենք և փակում կափարիչով:

Երբ զանգվածը լիարժեք սառի, մնում է միայն քամել մառլյայի օգտագործմամբ: Արդյունքում ստացվում է շատ համեղ, տնական հիշեցնող թթվասեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։