Այս բնակարանը գնվել է ոչ թե բնակության, այլ վարձակալությամբ հանձնելու նպատակով: Ի սկզբանե բնակարանը վատ վիճակում էր գտնվում ու շատ հեռու էր անթերի լինելուց:
Առաջին բանը, որ արվեց, հին իրերը դուրս բերելն էր:


Պլանավորվել էր կատարել պատերի դեմոնտաժ, նոր պատերի շարում, որպեսզի յուրաքանչյուր անկյուն ավելի օպտիմալ օգտագործվի:



Փոփոխությունների արդյունքում սանհանգույցը մեծացավ, սակայն աննշան փոքրացավ միջանցքը: Այստեղ հատակը ծածկվեց լամինատով, պատերն էլ ներկեցին կապույստ ու սպիտակ: Մուտքի դռան մոտ տեղադրվեց կախովի պահարան, իսկ դրա դիմաց՝ մեծ հայելի ու պուֆ:


Բնակարանում տեղ գտան նաև հանդերձարանի համար:
Խոհանոցը ևս ոճային ու հետաքրքիր լուծումներով է ստացվել: Թեպետ այն չափերով փոքր է, այնուամենայնիվ կա անհրաժեշտ ամեն բան:


Կահույքի սեղանածածկը և պատուհանագոգը նույն նյութից է պատրաստված, ինչը պատկերը դարձնում է ամբողջական:
Հյուրասենյակը խոհանոցից և առանձին է, և միացված: Երկու հատվածների միջև դրված է կլոր ճաշասեղան:



Բաց երանգի պաստառները ստեղծում են հարմարավետ ու ջերմ մթնոլորտ:
Սենյակի կենտրոնում դրված է ժամանակակից բազմոց:



Հեռուստացույցի համար զոնան պատրաստ է, և տանտերերը պատրաստվում են մոտ ապագայում գնել այն:
Ննջասենյակի պատը նույնպես նոր է. փոփոխման շնորհիվ մեծացել է տարածությունը:



Ննջասենյակին կից կա հանդերձարան, որի մակերեսը կազմում է 3,9 ք/մ:


Սանհանգույցում օգտագործվել են սպիտակ սալիկներ և նարնջագույն ներկ:



Սև սանտեխնիկան առանձնահատուկ տեսք է հաղորդել սանհանգույցին:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը