Ժամանակի հետ սպիտակ գործվածքից իրերը կորցնում են սկզբնական տեսքը, ստանում են դեղին, մոխրագույն երանգ: Նման դեպքերում հաճախ կիրառում ենք խանութում վաճառվող սպիտակեցուցիչներ: Սակայն կա ավելի խնայող ու անվտանգ միջոց, որը կօգնի վերականգնել իրերի ձյունաճերմակությունը:
Անհրաժեշտ է աղ, փխրեցուցիչ, եռացրած ջուր և պլաստիկից տարա: Արդյունավետության համար խորհուրդ ենք տալիս օգտագործել տաք ջուր:
Լվացման փուլերը
Դույլի մեջ լցրեք եռման ջուր: Մեջը լուծեք երկու լիքը ճ.գ. աղ:
Ավելացրեք 1 ճ.գ. փխրեցուցիչ ու լավ խառնեք:
Որպեսզի իրերը անուշ բույր ունենան, կարող եք մի քիչ կոնդիցիոներ ավելացնել: Ստացված խառնուրդի մեջ դրեք իրերը, 15 րոպե անց լվացեք այդ նույն ջրով և պարզաջրեք:
Այսպիսի պրոցեդուրայից հետո սպիտակ իրերը կարծես նոր լինեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը