ՄԱՅԻՍԻ 5-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

 

**Խոյ**. Այսօր դուք չափից ավելի շատ եք մտածում փողի մասին, և շատ քիչ՝ այն վաստակելու մասին: Խորամանկության շնորհիվ դուք կկարողանաք մատի շուրջ պտտեցնել ձեր անբարյացկամներին: Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ձեր հմայքին անհնար է դիմակայել, սակայն դուք չպետք է դա չարաշահեք, հակառակ դեպքում նոր թշնամիներ ձեռք կբերեք:

 

**Ցուլ**. Դուք շլացուցիչ եք, այդ իսկ պատճառով էլ ոմանք ամեն կերպ փորձում են ձեզանից հեռու մնալ՝ վախենում են իրենց տեսողության և սթափ մտքի համար: Ձեզ բնորոշ էմոցիոնալությունն ու բռնկունությունը ձեզ խանգարում են բեղմնավոր աշխատել, լեզու գտնել աշխատակիցների և ղեկավարության հետ: Դժվար կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր սկսում են աշխատել նոր բնագավառում:

**Երկվորյակ**.Այսօր պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է՝ որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել: Մտերիմների հետ գործնականում կարող եք ցանկացած ձևի ձեզ պահել, միակ բանը, որից պետք է խուսափել՝ ավտորիտարիզմն է:

 

**Խեցգետին**. Այսօր դուք ստիպված եք լինելու անհավասար պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի հետ: Պրոֆեսիոնալ հակամարտությունը բարդանում է անձնական հակակրանքով, և նման բարդ իրավիճակից առանց կորուստների դուրս գալը շատ դժվար կլինի: Ձեզ մի շարք գործնական առաջարկներ են արվում, որոնք գրավում են իրենց թարմությամբ, սակայն դրանք այնքան լավը չեն, որ անմիջապես ընդունելի լինեն: Եթե խոսքը գնում է փողերի մասին, ձեր պայմանները առաջ քաշեք՝ դուք հաստատ կստանաք ավելին, քան նախապես ենթադրում էիք:

 

**Առյուծ**. Այսօր ձեզ լրջորեն մտահոգում է պրոֆեսիոնալ դիրքի երերուն լինելը: Ձեր ոտքերի տակ հողը եթե չի այրվում, ապա չարագուժորեն ծխում է: Սակայն փախչելը դեռ վաղ է, դեռ հնարավոր է ամեն ինչ հարթել ու կարգավորել: Ընկերներն ու սիրելի մարդը կօգնեն ձեզ չհուսահատվել, կոգեշնչեն սխրանքների: Լավ օր է ուղևորությունների համար, դրանք ավելի լավ կանցնեն, քան դուք սպասում էիք:

 

**Կույս**. Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ՝ յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:

Օրվա աստղագուշակ | General News

**Կշեռք**. Հարմար օր է ձեր գործերում մի փոքր հստակեցում մտցնելու համար: Գնահատեք վերջին ժամանակում ձեր նվաճումները, ձեր առջև նոր նպատակներ դրեք: Կոնֆլիկտներն աշխատավայրում ծագում են հեշտությամբ, սակայն՝ նույնքան հեշտ էլ հարթվում: Կեսօրը լավագույն պահն է նոր դաշնակիցներ գտնելու համար: Աննշան, սակայն ոչ այնքան հաճելի փոփոխություններ են տեղի ունենում մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում՝ նվազում է փոխհասկացվածությունն ու փոխվստահությունը:

 

**Կարիճ**. Օրը բավական հարմար է գործնական ուղևորությունների, հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Մտերիմ մարդկանց հետ խուսափեք անորոշություններից ու երկիմաստ ակնարկներից: Անկեղծությունն ու անմիջականությունը մեծապես կնպաստեն բարիդրացիական հարաբերություններին:

 

**Աղեղնավոր**. Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և միանգամից: Սա բազմաթիվ և բարդ ընտրությունների օր է, և դուք էլ ստիպված եք որոշել, թե ինչն եք պատրաստ զոհաբել, իսկ ինչը՝ ոչ: Շրջապատից խորհուրդներ հարցնելն անօգուտ է, դրանք այնքան հակասական են, որ միայն ավելի կխճճեն ձեզ: Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:

 

**Այծեղջյուր**. Այսօր դուք անհամբեր եք նոր նպատակների հասնելու հարցում և պատրաստ եք շրջանցել ճանապարհին հանդիպող ցանկացած արգելք: Միայն վատ է այն, որ ձեր էմոցիոնալության պատճառով դուք կարող եք խորտակել արդեն ձևավորված գործնական հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին բազմաթիվ ռոմանտիկ պահեր կծագեն: Դրանք կարելի է օգտագործել ձեզ համար համակրելի մարդուն հմայելու, կամ սիրելիին նորից գայթակղելու համար:

Օրվա աստղագուշակ - FreeNews

**Ջրհոս**. Այսօր որքան քիչ խոսեք, այնքան ավելի քիչ գլխացավանքների մեջ կընկնեք: Չարժե վստահել նոր ծանոթներին՝ դժվար թե նրանք կատարեն իրենց այն խոստումները, որ շռայլորեն բաժանում էին աջ ու ձախ: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծեք ինքնուրույն՝ ձեր նախազգացումը ձեզ չի խաբի: Օրվա երկրորդ կեսը կարևոր տեղեկություններ ստանալու պահն է: Օրը հարմար է հետազոտական նախագծերի վրա աշխատել սկսելու համար:

 

**Ձկներ**. Այսօր սովորականից մեծ է նյարդային լարվածությունը: Մի շտապեք՝ խելամիտ սպասողականության մարտավարությունը այսօր շատ ավելի արդյունավետ է, քան էմոցիոնալ փոթորիկներն ու ճնշումները: Շատ օգտահար կլինեն զբոսանքներն ու ուղևորությունները՝ շարժումը ձեզ կօգնի գլխից դեն նետել անպետք մտքերը, կենտրոնանալ այն բանի վրա, ինչն այսօր ձեզ հատկապես անհրաժեշտ է:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։