ՄԱՅԻՍԻ 7-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

Խոյ. Լավ խորհուրդներով հագեցած օր է սպասվում, ընդ որում, խորհուրդներ կտաք և կստանաք միաժամանակ:

Օրվա առաջին կեսին կնքված գործարքները ձեզ եկամուտ կբերեն:

Օրվա միակ խնդիրը կլինի ժամանակի սակավությունը, քանի որ չեք հասցնի լավ հանգստանալ և զվարճանալ:

Ցուլ. Կարելի է հասնել մեծ արդյունքների, եթե օրվա ընթացքում ցուցաբերեք համառություն և կամքի ուժ:

Շատերն են ցանկանում հետևել ձեր օրինակին, բայց ոչ բոլորին է հաջողվում հասնել ձեր արդյունքներին: Այդ իսկ պատճառով շատերը, հնարավոր է, նախանձով լցվեն ձեր նկատմամբ:

Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար:

Երկվորյակ. Հարմար օր է կյանքում լուրջ փոփոխություններ կատարելու համար: Միայն թե պետք է պատրաստ լինեք գործել վճռականորեն: Այդ դեպքում հաջողությունը կժպտա ձեզ:

Մի’ ենթարկվեք այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց գաղափարներն ու ծրագրերը փաթաթել ձեր վզին:

Խեցգետին. Օրը բարեհաջող կանցնի, եթե նախապես պլանավորեք ձեր անելիքը և հետևեք կազմած պլանին:

Կողջունվի նախաձեռնողական մոտեցումը անձնական հարցերում. կարող եք վստահորեն առաջին քայլ կատարել ձեր համակրած մարդու հետ շփում սկսելու հարցում:

Առյուծ. Օրը ոչ հաստատուն է զգայական դաշտի առումով, այդ պատճառով էլ փոփոխական տրամադրություն կունենաք ողջ օրվա ընթացքում:

Լավ կլինի, եթե ձեզ շրջապատեք լավատես մարդկանցով, նրանց լավատեսությունն այդ կերպ կփոխանցվի ձեզ:

Այդ օրը կարևոր հանդիպումներ կամ գործեր մի պլանավորեք: Իսկ փողերի հետ վարվեք զգույշ:

Կույս. Համբերություն ձեռք բերեք և փորձեք զսպել էմոցիաները: Միայն այդպես կկարողանաք խուսափել բացասական ազդեցություններից:

Ֆինանսական ֆորտունան ձեզ լավ բան, ցավոք, չի խոստանում. հնարավոր են անիմաստ ծախսեր: Փոխարենը` օրը բարենպաստ է բնության գրկում հանգստանալու համար:

Կշեռք. Կարելի է հաղթանակներ տոնել այսօր, բայց պետք չէ մտածել, որ դրանցով ամեն ինչ կավարտվի: Ձեզ սպասում է նոր պայքար:

Հարկավոր է նաև չմոռանալ, որ ոչ բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել ինքնությույն. չէ՞ որ ունեք այնպիսի ընկերներ, որոնք պատրաստ են հասնել օգնության:

Նախընտրելի է տնային պայմաններում հանգստանալ:

Օրվա աստղագուշակ | General News

Կարիճ. Հետաքրքիր օր է սպասվում. մշտապես նոր գործեր եք սկսում, բայց ոչ ոք չի շտապում օգնել ձեզ:

Հետաձգեք խոշոր ծախսերն ու մեծ գնումները, քանի որ օրն այնքան էլ բարենպաստ ֆինանսական վիճակ չի խոստանում: Ավելի լավ է գնումների ցուցակ կազմել` առաձնացնելով առաջին անհրաժեշտության իրերը:

Այծեղջյուր. Ամեն ինչ կախված է ձեզանից` օրը բարեհաջող անցկացնելու համար:

Հնարավոր են բազմաթիվ թյուրիմացույթուններ, որոնք կարող են վերածվել կռվի, բայց լուրջ կոնֆլիկտ չի առաջանա:

Ֆինանսական վիճակը կայուն կմնա:

Օրը բարենպաստ է ընկերների հետ շփվելու համար:

Օրվա աստղագուշակ - FreeNews

Ջրհոս. Օրը կսկսվի ոչ այնքան բարեհաջող, բայց կավարտվի լավ: Ձեր խնդիրն է չհանձնվել օրվա առաջին կեսին, ինչ խնդիր էլ որ ունենաք:

Եղեք վճռական` փորձելով հարթել օրվա սկզբին ծագած խնդիրները, և անպայման արդյունք կունենաք: Շփումը փորձառու մարդկանց հետ կօգնի ձեզ այդ հարցում:

Ձկներ. Օրվա ընթացքում պետք է լինել բարեհամբույր և հարգալից մեծահասկաների նկատմամբ:

Զուր տեղը ժամանակ չվատնեք, քանի որ օրվա ընթացքում շատ բան կարելի է հասցնել: Կարևոր նախապայման է ծուլությունը հաղթահարելը:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։