Այս բաղադրատոմսն ինձ բազմիցս է օգնել, երբ չեմ ունեցել որևէ մի բան պատրաստելու ժամանակ: Ընդամենը տաս րոպեում սեղանին հայտնվում է ախորժելի ու սննդարար այս պիցցան:
Խորը տարայի մեջ պատրաստում ենք խմոր. հարում ենք 2 ձու և 8ճ.գ. թթվասեր:
Հարելուց հետո ավելացնում ենք 9ճ.գ. ալյուր, մի պտղունձ աղ, աղացած սև պղպեղ, նաև կես թ.գ. սոդա:
Խառնում ենք, որ համասեռ զանգված ստացվի և դնում մի կողմ: Այդ ընթացքում նախապատրաստում ենք միջուկը:
Վերցնում ենք 1 միջին լոլիկ, մոտ 100գ ապխտած երշիկ, 40գ կանաչ սոխ:
Հաստ պատերով թավան դնում ենք կրակին, իսկ մինչ այն տաքանում է, քերիչով անցկացնում ենք 150գ պինդ պանիր:
Թավայի մեջ լցնում ենք 2ճ.գ. ձեթ, հավասարաչափ բաշխում և լցնում խմորը:
Խմորին քսում ենք որևէ սոուս, դասավորում միջուկը՝ պարտադիր մի շերտով և լցնում ենք քերած պանիրը:
Թուլացնում ենք կրակը և փակում թավայի կափարիչը: Պիցցան պատրաստվում է թույլ կրակի վրա, մոտ 5-6 րոպե:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը