Համեղ ու օդային փքաբլիթներ, ջնարակով կամ շաքարի փոշիով, դուր կգան ձեր ընտանիքի անդամներին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- գոլ կաթ՝ 200մլ
- գոլ ջուր՝ 100մլ
- չոր խմորիչ՝ 11գ
- շաքարավազ՝ 1ճ.գ.
- աղ, կարագ՝ մեկական 1թ.գ.
- ձու՝ 1 հատ
- ալյուր՝ 4-4,5 բաժակ
Պատրաստման եղանակ.
Սկզբում գոլ ջրի մեջ լուծել շաքարավազը, խմորիչը, սպասել 10 րոպե, որ փրփուր առաջանա: Ավելացնել գոլ կաթ, կարագ, ձու, խառնել: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, որ խմոր ստացվի:
Աղն ավելացնելուց հետո լցնել ամբողջ ալյուրը, հունցել, որ փափուկ խմոր ստացվի: Ծածկել ու թողնել տաք տեղում 1 ժամ:
Խմորը նորից թեթևակի սեղմել, բաժանել մի քանի մասի, գնդիկներ ձևավորել, նորից ծածկել և սպասել 10 րոպե: Յուրաքանչյուր գնդիկի մեջտեղում անցք անել:
Տապակել ձեթի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը, երկու կողմից:
Սառելուց հետո շաքարի փոշի լցնել:
Ցանկության դեպքում ջնարակ կարող եք լցնել. դրա համար պետք է հալեցնել դառը, կաթնային կամ սպիտակ շոկոլադ:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը