Արդյո՞ք գիտեիք, որ անտիկվար կահույքը կարող է երկրորդ կյանք ունենալ: Դիզայնի ոլորտում տաղանդ ունեցող մարդիկ կարող են իրենց մտահղացումներն իրականացնելով՝ նորացնել կահույքը, դարձնել այն անճանաչելի:
Անխոս, ամուսինս տաղանդավոր է: Դրանում կրկին համոզվեցի, երբ մի քանի ամիս առաջ նա տուն բերեց մի հին բուֆետ-պահարան: Սկզբում կարծեցի, թե ամառանոցի համար է, սակայն արդյունքը գերազանցեց իմ բոլոր ակնկալիքները:
Սկզբում նա կատարեց դեմոնտաժ, բոլոր ճաքերն ու անցքերը գեղեցիկ փակեց ծեփամածիկով: Ապակիները մշակեց աերոզոլային փաթեթավորմամբ հատուկ նյութով, ինչը վերականգնեց դրանց սկզբնական փայլն ու էսթետիկ գրավչությունը:
Գույնի հարցում ընտրությունը կանգ առավ այս 8 երանգների վրա: Այժմ հետևի պանելին մոխրագույն գծեր են, դարակները՝ սպիտակ:
Բացվող պահարանները էլեգանտ մոխրագույն են, բռնակները՝ սև: Իսկ գլխավորը՝ երկրաչափական նախշն է, որը բուֆետին ամբողջական տեսք է հաղորդել:
Պահարանը ներսից այսպիսի հագեցած գույն ունի:
Դե ինչ, հավանեցի՞ք:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը