Ամեն անգամ, երբ հարցնում եմ ընտանիքիս, թե ինչ են ուզում ընթրիքին, միաձայն խնդրում են պատրաստել այս կոտլետից: Վարկենապես է անհետանում սեղանից, աննկարագրելի համեղ է ստացվում…
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- հավի աղացած միս՝ 500գ
- ձու՝ 1 հատ
- սոխ՝ 1 հատ
- սխտոր՝ 3 պճեղ
- սպիտակ հացի փափուկ միջուկը՝ 100գ+կաթ
- թթվասեր՝ 1ճ.գ.
- կարագ՝ 50գ
- աղ, պղպեղ, պաքսիմատ
Պատրաստման եղանակ.
Սպիտակ հացը թրջել կաթի մեջ:
Սոխը սխտորի հետ միասին մանրացնել բլենդերով:
Հացը քամել ավելորդ հեղուկից, ավելացնել բլենդերի մեջ ու նորից մանրացնել:
Ստացված խառնուրդն ավելացնել աղացած մսին: Այստեղ լցնել թթվասեր, ձու, աղ ու պղպեղ, ցանկության դեպքում նաև այլ համեմունքներ: Ստացվում է թույլ կոնսիստենցիայով խճողակ:
Որպեսզի կոտլետը ստացվի հյութեղ, ավելացնում ենք սառցարանից նոր հանած կարագ, որը անհրաժեշտ է անցկացնել քերիչով: Սա փոքրիկ խորամանկություն:
Մինչ տաքանում է թավան, կոտլետներ ձևավորել: Ձեռքով մի քիչ միս վերցնել, մոտ 1ճ.գ., թաթախել պաքսիմատի մեջ երկու կողմից և կոտլետի ձև տալ:
Տապակել մինչ ոսկեգույն դառնալը՝ երկու կողմից, յուրաքանչյուր կողմից մոտ 4 րոպե, միջին կրակի վրա, առանց թավայի կափարիչը փակելու:
Պատրաստի կոտլետները մի քանի րոպեով դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ յուղը դուրս գա:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը