Մի օր պատահաբար մոռացա կախել լվացքը պարանին, և այդ օրվանից արդուկ չեմ օգտագործում. ահա թե ինչու

Ուզում եմ ձեզ հետ կիսվել պարզ, բայց արդյունավետ հնարքով, որը թույլ կտա այնպես չորացնել լվացքը, որ արդուկելու կարիք չլինի: Երբ սկսեցի ընկերուհիներիս պատմել այս մասին, պարզվեց, որ շատերը գիտեին: Բայց գուցե դուք չգիտեք այս մասին, և իմ հնարքը կհեշտացնի ձեր գործերը:

Սովորաբար սպիտակեղենը փռում եմ անմիջապես լվացքի մեքենայի անջատվելուց հետո: Հանում եմ ամբողջը մեքենայից, դասավորում եմ որևէ մի տեղ, սովորաբար հենց լվացքի մեքենայի վրա, հետո փռում եմ պատշգամբում, ու վերջում էլ երկար արդուկում… Բայց մի օր ամեն ինչ փոխվեց:

Պատահաբար մոռացա, որ պիտի փռեմ սպիտակեղենը, և այն այդպես էլ մի քանի ժամով մնաց լվացքի մեքենայի վրա՝ ծալված վիճակում: Երբ տեսա, զարմացա. ամբողջը կարծես արդուկած լիներ: Դրանից հետո արդուկ գրեթե չեմ օգտագործում:

Ահա թե ինչ է պետք անել.

  • հանեք իրերը լվացքի մեքենայից և դասավորեք հարմար մակերեսի վրա: Սպիտակեղենը պիտի լինի խոնավ, այլ ոչ թե թաց: Ցանկալի է ընտրել 800 արագությամբ քամելու ռեժիմ, որ իրերը քիչ ճմռթվեն;
  • թողեք այդպես մոտ 1 ժամ;
  • փռեք պարանին կամ չորանցին:

Նման պրոցեդուրայից հետո իրերը կարող եք առանց արդուկելու դնել պահարանը. դրա անհրաժեշտությունն էլ չի լինի:

Случайно забыла после стирки развесить белье, с тех пор утюг переехал в  шкаф (делюсь простым способом перестать гладить вообще) | Северяночка | Дзен

Հնարքի գաղտնիքը՝ սպիտակեղենի ծանրությունն է, որը սեփական քաշի տակ ուղղվում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։