Մածունով այս թխվածքն իսկական գտածո է: Արագ, համեղ, առանց մեծ քանակությամբ բաղադրիչներ օգտագործելու պատրաստվող:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձու՝ 3 հատ
- վանիլի շաքար` 10գ
- շաքարավազ՝ 150գ
- մածուն՝ 125մլ
- ձեթ՝ 125մլ
- 1 կիտրոնի հյութ
- 1 կիտրոնի կեղև
- ալյուր՝ 200գ
- փխրեցուցիր՝ 1թ.գ.
Պատրաստման եղանակ.
Հարել ձուն, ավելացնել շաքարավազ ու շաքարի փոշի: Հարիչի օգնությամբ հարել՝ ամենաբարձր արագությամբ, մոտ 3-4 րոպե: Պիտի սպիտակ փքուն զանգված ստացվի:
Ավելացնել կիտրոնի հյութը, կեղևը, մածունը, ձեթը: Խառնել ձեռքով:
Ալյուրն ու փխրեցուցիչը մաղել, ավելացնել հեղուկ զանգվածին: Խառնել:
20×30սմ չափի տապակին կարագ քսել, մեջը լցնել խմորը:
Տապակն ուղարկել մինչ 175 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը, թխել 30-40 րոպե: Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով:
Թխվածքը հանել տապակից սառելուց հետո, շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը