Անցյալում 40 տարեկանից հետո կանայք համարվում էին ծեր, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է: Կանայք հասկացել են, որ նման սահմանափակումները անհիմն են, և երիտասարդ կարելի է լինել ցանկացած տարիքում:
—Որպեսզի ծաղկես, պիտի սիրես ինքդ քեզ, իսկ ինքդ քեզ կարող ես սիրել միայն այն պարագայում, երբ քեզ սիրում են…-ասում է ծանոթս: Բայց կարող եմ վիճել նրա հետ և ապացուցել, որ այլ պատճառներ ևս կան, որոնք ստիպում են ժամանակից շուտ ծերանալ:
Ամեն ինչ հասցնելու տենդենց
21 դարում հաջողակ կանայք ուզում են հասցնել ամեն ինչ. ունենալ առնվազն 3 երեխա, կարիերա ստեղծել, լավ տեսք ունենալ և այլն:
Կապ չունի, թե քանի կիլոգրամ է կինը կշռում և ինչ բրենդի հագուստ է կրում, եթե նա գերհոգնած է և քնելու կարիք ունի, միանշանակ տարիքով ավելի մեծ է թվալու:
Դեպրեսիվ ապրելաոճ
Մի փորձեք թաքցնել ձեր մեջ դեպրեսիան, տխրությունը, վերապրեք այդ ամենը, թույլ տվեք ինքներդ ձեզ դուրս գալ քայքայիչ վիճակից:
Կոսմետիկա
40 տարեկանից հետո կանանց զգալի մասը բաժանվում է երկու խմբի. ոմանք սկսում են վառ շպար օգտագործել, իսկ ոմանք էլ առհասարակ հրաժարվում են դրանից: Կարծում եմ, լավ կլինի գտնել ձեզ հարմար ոսկե միջինը:
Նորաձևության անտեսում
Բնականաբար նորաձևության հետևից ընկնելու կարիք չկա, բայց եթե հագուստ գնելիս ուշադրություն դարձնեք վերջին շրջանի նորույթներին, ընտրեք ձեզ դուր եկածը, թարմացնեք զգեստապահարանը, միանշանակ հաղթող դուրս կգաք:
Տղամարդկանց կողմից ուշադրության անտեսում
Շատ չամուսնացած կանայք 40-ից հետո խուսափում են տղամարդկանցից՝ նախընտրելով միմիայն կանանց հետ հաղորդակցում: Դա զրկում է նրանց հաճոյախոսություններից և նոր էմոցիաներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը