Մինչև 18 տարեկանս ապրել եմ մայրիկիս հետ: Մենք միշտ էլ ունեցել ենք գումարի կարիք, քանի որ հայրիկ չունեմ, իսկ մայրս էլ հասարակ վաճառողուհի է: Չնայած դրան, նա կարողացել է այնպես անել, որ ես տեղափոխվեմ քաղաք, սովորեմ համալսարանում, մասնագիտություն ստանամ ու կառուցեմ իմ ապագան:
Ու դրա համար էլ հենց գտա լավ աշխատանք, սկսեցի խնայել ու շատ շուտով շինանյութի համար անհրաժեշտ գումար հավաքեցի:
Շատ դժվար էր, աշխատում էի և հիմնական, և միանգամյա պատվերներ էի կատարում, բայց դա ինձ իսկապես անհրաժեշտ էր:
Վերջապես եկավ այն պահը, երբ կարող էի նորացնել մեր տունը: Ցավոք, վարպետներին վճարել չէի կարողանա, այդ պատճառով էլ գործի մեծ մասը մեր ձեռքերով ենք արել, մասնագետ հրավիրել ենք միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հին փայտե հատակները ծածկեցինք լամինատով, կահույքի մի մասը նորը գնեցինք, բազմոցը կարգի բերեց հատուկ ծառայություն: Սա դեռ մի սենյակն է, բայց մայրիկիս խոստացել եմ վերանորոգել ամբողջ տունը:
Հույս ունեմ, որ 1 տարվա ընթացքում կկարողանամ իրագործել այն ամենը, ինչ որոշել եմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը