10 րոպեում կազատվեք հին կաթսաների ու թավաների այրված յուղից… Կարծես նոր լինեն…

Այսօր կկսիվեմ մի գաղտնի հնարքով, որը թույլ կտա լվանալ թավաները և կաթսաները ինչպես ներսի, այդպես էլ արտաքին կողմի յուղից: Հավանաբար նկատել եք, որ գազօջախի վրա պատրաստելը հանգեցնում է դժվար մաքրվող նստվածքի առաջացման:

Ուղղակի աման լվանալու հեղուկ օգտագործելով ոչ մի արդյունքի չեք հասնի, իսկ կոշտ սպունգի օգտագործումը շատ դեպքերում անհնարին է, քանի որ կաթսաների ծածկույթը կվնասվի: Առաջարկում ենք մեթոդ, որը թույլ կտա 10 րոպեում վերացնել սպասքի վրայի այրված յուղը, միակ բացասական կողմը՝ տհաճ հոտն է:

Անհրաժեշտ է յուղը հեռացնող հիմնային հիմքոով մաքրող միջոց, պաշտպանիչ ձեռնոցներ և լավ օդափոխվող սենյակ, ցանկալի է պատշգամբ:

Առաջին հերթին թավան տաքացրեք գազօջախի վրա: Պիտի այնքան տաքանա, որ եթե ջուր կաթացնեք, վարկենապես գոլորշիանա:

Թավան զգուշությամբ տանել պատշգամբ, թարս դնել: Տաք մակերեսին մաքրող միջոց լցնել: Այն կսկսի թշշալ և փրփրել:

Երբ թավան սառի, սկսկեք փափուկ սպունգով մաքրել: Չմոռանաք ձեռնոց հագնելու մասին:

Վերջին փուլը՝ թավան հոսող ջրի տակ լվանալն է: Եթե թավան հին էր, շատ կեղտոտ, հնարավոր է, որ ողջ պրոցեդուրան կրկնելու անհրաժեշտություն լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։