Եթե դուք նրանցից մեկն եք, ով սովոր է օրը սկսել մի բաժակ տաք սուրճով կամ սառը ջրով, ժամանակն է, որ իմանաք այս մասին։ Պարզվում է, որ տաք ջուրը ավելի օգտակար տարբերակ է, քան սուրճը կամ սառը թեյը, ջուրը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ գոլ ջուրը մեծացնում է մեր աշխատունակությունը օրվա ընթացքում։ Ստորև ներկայացնում ենք գոլ ջրի առավելությունները։
Ցավի նվազեցում
Գոլ ջուրը նվազեցնում է այտուցվածությունը և կոկորդի ցավը։ Դուք կվայելեք ժամանակավոր թեթևացում, և նույնը վերաբերվում է գրգռված ու չոր կոկորդին։
Աղիների լավ աշխատանք
Համաձայն բազմաթիվ հետազոտությունների, գոլ ջուրը զգալիորեն լավացնում է աղիների աշխատանքը։
Արյան շրջանառության լավացում
Գոլ ջուրը խթանում է արյան շրջանառությունը։ Գոլ ջերմաստիճանի ազդեցության ներքո արյան շրջանառությունը արագանում է իսկ հետո վերադառնում է սովորական ռիթմին։ Գոլ ջուրը տաքացնում է մարմինը ներսից։
Քաշի կորուստ
Մեծ քանակությամբ ջրի օգտագործումը կարևոր է նիհարելու հարցում, սակայն գոլ ջուրը աշխատանքը ձեր փոխարեն է կատարում։ Գոլ ջրի օգտագործումը օգնում է վերահսկել ախորժակը, քաշը և մարմնի զանգվածը։
Սառը ջուրը վնասակար է առողջության համար
Բոլորս էլ սիրում ենք ամռանը վայելել սառը ջուր, և չնայած առաջին պահերին հաճելի զգացողությանը, այն օրգանիզմի վրա դրական ազդեցություն չի ունենում։
Սառը ջուրը
դանդաղեցնում է մարսողություն
պնդացնում է օրգնանիզմում ճարպերի կուտակումները
օրգանիզմը էներգիա է կորցնում՝ սառը ջուր տաքացնելու համար
սառը ջուրը հանգեցնում է շնչառական խնդիրների, հանգեցնում է փորկապության, կոկորդի ինֆեկցիաների։