Կարևոր մի բան՝ որ պիտի իմանաք. արդյո՞ք հանել փրփուրը միսը եփելիս թե ոչ

Նախկինում պարտադիրը հանում էի միսը եփելու ընթացքում առաջացած փրփուրը: Կարծում էի՝ թե դա կարևոր գործընթաց է, որի շնորհիվ արգանակը ստացվում է թափանցիկ: Սակայն իրականությունն այլ է:

Ես ենթադրում էի, որ փրփուրի մեջ անցնում են մսի մեջ եղած վնասակար հավելումները և հակաբիոտիկները: Սակայն իրականում փրփուրը բաղկացած է սպիտակուցից, որը նման տեսք է ստանում բարձր ջերմաստիճանի ազդեցության ներքո: Սովորաբար փրփուրը սպիտակ է, բայց եթե մսի մեջ կային արյան կուտակումներ, այն կլինի շագանակագույն: Փրփուրն անվտանգ է, սակայն եթե չհանեք, կհավաքվի կաթսայի պատերին, ինչի պատճառով էլ արգանակը այնքան էլ գեղեցիկ չի ստացվի:

Ռեստորանններում հենց արգանակին էսթետիկ տեսք հաղորելու համար են միսը եփելիս հանում փրփուրը:

Սպիտակուցը, որից բաղկացած է փրփուրը, լուծվում է ջրում, ու եթե այն չհանեք, արգանակը ավելի հագեցած կլինի:

Ավելին, փրփուրի մեջ եղած սպիտակուցը օգտակար է օրգանիզմի համար: Չհանելով այն՝ պահպանում եք արգանակի բոլոր սննդանյութերը:

Այժմ արգանակն այսպես եմ եփում. ընթացքում խառնում եմ, բայց փրփուրը չեմ հանում: Երբ պատրաստ է լինում, քամում եմ մառլյայով: Դրա շնորհիվ չլուծվող սպիտակուցը հեռացնում եմ, իսկ լուծվողը մնում է արգանակի մեջ՝ դարձնելով այն ավելի սննդարար ու օգտակար:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։