Մայիսի 24-27-ի եղանակը

Երևան քաղաքում՝

Մայիսի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ը, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ը ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։