Խոհանոցային մկրատ կա շատերի տանը, սակայն ոչ բոլորը գիտեն, թե դրա որ մասն ինչի համար է նախատեսված: Միայն վերջերս իմացա, թե ինչ ֆունկցիա ունեն մկրատի բռնակների միջև եղած այս սուր ատամիկները:
Ընկույզ կոտրելու համար
Փորձեք կոտրել ընկույզը, սակայն միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ մկրատը լավ որակի է, այլապես այն կարող է փչանալ:
Երկրորդ ֆունկցիան՝ շիշ բացելու համար
Հաճախ է պատահում, որ չեմ կարողանում բացել ըմպելիքների, հանքային ջրի, սոուսների շշի կափարիչը: Պահեք շիշը և մկրատի տվյալ հատվածով հեշտությամբ պտտեք կափարիչը. շիշը չի սահի:
Եվ երրորդ ֆունկցիան՝ ձուկը մաքրելիս օգտագործելու համար
Պարզվում է, որ մկրատի տվյալ հատվածով կարող եք պահել ձուկը՝ պոչի հատվածից, և այն չի սահի թեփիկները մաքրելու ընթացքում: Բոլոր նրանք, ովքեր գոնե մի անգամ մաքրել են ձուկ, գիտեն, թե որքան դժվար գործ է: Մկրատը կհեշտացնի գործընթացը:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը