Վերջերս շուկայից կանաչի էի գնում, ու մի կին շատ մատչելի գնով վաճառեց 15 կապ սամիթ ու պատմեց, թե ինչպես այն պահել թարմ՝ առանց սառցարանի:
Անհրաժեշտ է.
- չոր մաքուր բանկա
- չոր մաքուր սամիթ
Պահպանման մեթոդ.
Այս մեթոդով նախապատրաստած կանաչին պահպանվում է մի քանի ամիս, մնում է թարմ ու անուշաբույր:
Կարևոր է, որ սամիթը լինի լավ լվացված, լրիվ չորացրած. ոչ կանաչու վրա, ոչ էլ բանկայի մեջ չպիտի լինի խոնավություն:
Կտրում ենք սամիթի չոր ճյուղերը, հետո կանաչին դասավորում ենք չոր բանկայի մեջ: Այնուհետև ուղարկում ենք սառնարանը:
Կանաչին մնում է թարմ, ինչպես գնելու օրը:
Սամիթը ոչ միայն համեղ է, անուշ բույր ունի, այլևս օգտակար է: Այն խթանում է ախորժակը, նպաստում նյութափոխանակության լավացմանը, կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը՝ բարենպաստ ազդելով օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը