Այս մասին իմացել եմ 15 տարի առաջ, այն ժամանակ հայտնի ամսգարերից մեկում էին հրապարակել: Ինձ համար բացահայտում էր, որ այսքան մատչելի միջոցի օգնությամբ, որի բաղադրիչները միշտ կան ձեռքի տակ, հնարավոր է լվանալ ջեռոցը:
Սկզբում անհրաժեշտ է պատրաստել կիտրոնաթթվից լուծույթ: Ես օգտագործում եմ 50 գ կիտրոնաթթու, սա բավական է: Եթե վաղուց չեք լվացել ջեռոցը, կարող եք ավելի մեծ քանակությամբ վերցնել:
Կիտրոնաթթուն հավասարաչափ բաշխեք տաակի մեջ, մի քիչ ջուր լցրեք: Ջուրը պիտի լինի տապակի ծավալի կեսի չափ, ոչ մինչև եզրերը: Այնուհետև միացրեք ջեռոցը՝ ամենաբարձր ջերմաստիճանի, որ ջուրը սկսի եռալ:
10 րոպե անց անջատեք ջեռոցը ու սպասեք, որ մի քիչ սառի: Մաքրեք կտորով կամ խոնավ սպունգով: Առանց ջանքեր գործադրելու՝ ամբողջությամբ կմաքրեք ջեռոցի ներսը:
Իսկ դուք ինչպե՞ս եք լվանում ձեր ջեռոցը:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը