Մեր այսօրվա պատմության հերոսուհին մի երիտասարդ կին է, ով ինքն իր գումարով ձեռք է բերել վատ վիճակում գտնվող այս բնակարանը ու վերանորոգել՝ դարձնելով այն անճանաչելի:



Ակնհայտ է, որ ձեռք բերված անշարժ գույքը պահանջում էր լուրջ վերանորոգում, քանի որ ծայրահեղ վատ վիճակում էր գտնվում:



Որպեսզի հին ինտերյերը վերածվեր նորաոճ, հարմարավետ ու գեղեցիկ տարածության, ընկերուհիս դիմեց դիզայների օգնության:



Մուտքի զոնան
Գունային պալիտրան կազմվեց բաց երանգներից: Հատակին թեթև լամինատ է, իսկ պատերը պատված են սպիտակ ներկով: Նոր մուտքի դռան վրա կա ներկառուցված հայելի:
Աջ կողմում հագուստի համար նախատեսված բաց կախիչ է, որի տակ իր տեղն է գտել կոշիկների պահարանով փափուկ նստարանը: Խոհանոցի և հիմնական սենյակի միջև տարածքում տեղադրվել է էլեգանտ սև բռնակներով մեծ սպիտակ պահարան:
Խոհանոց
Խոհանոցի դիզայնը համապատասխանում է բնակարանի ընդհանուր ոճին. միանման հատակ և պատեր: Խոհանոցը պատրաստվել է պատվերով:


Աջ կողմում գտվում է մթերք ու խոհանոցային պարագաների պահարան: Կահույքի ներքևի մասը սպիտակ է, իսկ վերևի պահարանները՝ փայտի գույն:


Ճաշասեղանը կարծես առանձնացված լինի էլեգանտ լուսավորությամբ:

Ննջասենյակ
Առանց ավելորդությունների լուսավոր օդային սենյակ է ստացվել: Պատերին կան դեկորով պաստառներ: Մուտքի դիմաց մինչ առաստաղ հասնող մեծ պահարան է: Դրա կողքին կազմակերպված է աշխատանքային անկյուն:



Ընկերուհիս ընտրել է մեծ փափուկ բեժ գույնի մահճակալ: Իսկ դրա կողքին դրված է մինիմալիստական ոճի սև սեղանիկ և մեծ հայելի:


Լոգասենյակ
Սանտեխնիկան մնացել է իր տեղում, միայն թե լվացարանի դիմաց լվացքի մեքենայի համար տեղ են նախապատրաստել:



Պատերի համար ընտրել են նուրբ ավազի երանգի կերամոգրանիտ և ջրակայուն ներկ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը