Ահա թե ինչպես կարելի է պահել բալը ձմռան համար, եթե նախընտրում եք զերծ մնալ մեծ քանակությամբ շաքարավազի օգտագործումից:
Անհրաժեշտ է.
- բալ
- եռման ջուր
- կիտրոնաթթու
Ինչ է պետք անել.
Լվացեք բանկաները ու մինչ եզրերը բալ լցրեք:
Մեծ կաթսայով ջուր եռացրեք այնքան, որ բավականացնի բոլոր բանկաներին: Եռացող ջուր լցրեք բալի վրա՝ մինչ եզրերը, անմիջապես ծածկեք կափարիչով:
Ծածկոց գցեք բանկաների վրա ու թողեք 30 րոպեով: Սա կապահովի բալի տաքացումը:
Երբ բանկաները սառեն, փոքր քամիչ վերցրեք կամ էլ կափարիչի վրա անցքեր արեք: Բոլոր բանկաների ջուրը դատարկեք կաթսայի մեջ:
Կաթսայի մեջ ավելացրեք ևս 100մլ ջուր և հասցրեք եռման աստիճանի:
Յուրաքանչյուր բալով բանկայի մեջ լցրեք 0,5թ.գ. կիտրոնաթթու: Հենց ջուրը եռա, լցրեք բանկաների մեջ:
Հերմետիկ փակեք բանկաները: Շուռ տվեք և ծածկոցով փակեք:
24 ժամից ուղարկեք մութ սառը տեղ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը