Դդմիկի սեզոնին միշտ պատրաստում եմ այս համեղությունը…

Դդմիկով այս ուտեստի բաղադրատոմսը շատ պարզ է, արագ, իսկ արդյունքն ուրախացնում է համով: Պատրաստվում է արագ, ու վերջանում էլ ավելի արագ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • դդմիկ՝ 1 հատ, 250-300գ
  • ալյուր՝ 1ճ.գ.
  • կարմիր պղպեղ՝ 1թ.գ.
  • սոյայի սոուս՝ 1ճ.գ.
  • մանանեխ՝ 0,5թ.գ.
  • սխտոր՝ 1-2 պճեղ
  • աղ՝ 0,5թ.գ.
  • սամիթ՝ կես կապ, մոտ 20գ
  • ցանկացած համեմունքներ
  • ձեթ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակ.

Սկզբում պատրաստել սոուսը: Խառնել սոյայի սոուսը, մանանեխը, մանրացրած սխտորը, համեմունքները, աղն ու սամիթը:

Секундная ВКУСНОТА ИЗ КАБАЧКОВ! Готовлю в сезон почти КАЖДЫЙ ДЕНЬ! Не  надоедает | Кабачки, Рецепты еды, Сезоны

Հեռացնել դդմիկի կեղևը, կտրատել երկարավուն կտորների: Ավելացնել կարմիր պղպեղն ու ալյուրը, խառնել:

Տապակել դդմիկի կտորները ուժեղ կրակի վրա՝ լավ տաքացրած ձեթի մեջ, անընդհատ խառնել ընթացքում:

Հանել դդմիկները ձեթից, ավելացնել սոուսը ու լավ խառնել:

Нет описания.

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։