Ինչպես անել, որ տանը փոշի չհավաքվի. հյուրանոցի աշխատակցուհու խորհուրդները

Հավանաբար ձեզ ևս ծանոթ է վիճակը, երբ ամենուր մաքրում եք, իսկ մի քանի ժամ անց հայտնաբերում, որ բոլոր հորիզոնական մակերեսներին և օդի մեջ փոշի է: Հատկապես նկատելի է լինում ցերեկվա ժամերին: Ու ի՞նչ անել այս դեպքում: Նորից մաքրե՞լ:

Как часто нужно протирать пыль в квартире, часто делать влажную уборку.  Спорт-Экспресс

Հնարքներից մեկը փոշու դեմ հատուկ միջոցների օգտագործումն է, սակայն դրանք բավականին թանկ արժեն:

Անցյալ տարի հանգստանալու էինք գնացել ու կանգ էինք առել հյուրանոցում: Ակամա ուշադրություն դարձրեցի, որ երրորդ օրը նույնիսկ ոչ մի մակերեսին փոշի չկա: Երբ աշխատակցուհին եկավ, խնդրեցի խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է հասնել նման արդյունքի:

Ահա մի քանի հնարք, որ ես ինքս կիրառում եմ արդեն երկար ժամանակ.

  • մուտքի դռան մոտ պարտադիր փոքր գորգ գցեք, քանի որ դրսից փոշի ենք բերում;
  • պարբերաբար մաքրեք ներքնակները, բարձերն ու ծածկոցները: Նախընտրություն տվեք բամբակե կամ սատինից սպիտակեղենին. այսինքն ընտրեք փոշի չկլանող գործվածք;
  • պարբերաբար մաքրեք գորգերը, փափուկ կահույքը և վարագույրերը;
  • մաքրեք վերևից ներքև ու պարտադիր այդ ընթացքում բաց թողեք պատուհանները;
  • հատակները մաքրելիս օգտագործեք լվացող միջոցներ. որքան քիչ փոշի, այդքան հեշտ է շնչելը:

Чем вытирать пыль и грязь: совет №1, который сэкономит вам деньги

Եվ ահա ամենակարևորը. 3 լ ջրին ավելացրեք 1ճ.գ. գլիցերին և 1ճ.գ. աղ: Դրանով մաքրեք մակերեսներն ու հատակը: Արդյունքը գերազանց է, և տանը անընդհատ մաքրության զգացում է լինում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։