Ամառն ինչ եղանակով է սկսվում

Հունիսի 1-ին, 2-ից 4-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով։

Եղանակը՝ մարզերում

Երևանում  հունիսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը՝ Երևանում
Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։