«Երբեք չեմ գնի» Ինչու էլ երբեք խանութից կշռովի մթերք չեմ վերցնում

Վերջերս խանութում պատահաբար ականատես եղա մի տհաճ տեսարանի: Պիտի մի քիչ կոնֆետ գնեի, և որոշեցի մի քանի տեսակի քիչ-քիչ վերցնել:

Սակայն երբ մոտեցա քաղցրեղենի բաժին, տեսա, թե ինչպես է միջին տարիքի մի կին հերթով բացում բոլոր կոնֆետները, հոտոտում, դնում տեղը, ձեռքով խառնում: Քանի աշխատողները զբաղված էին, նա որոշել էր ինքնուրույն ուսումնասիրել տեսականին: Բնականաբար դա ինձ դուր չեկավ: Պատկերացրեցի, թե օրական քանի հոգի է բացում կոնֆետը, և գուցե այդ կնոջ պես ուղարկում տեղը, գուցե նաև ձեռք է տալիս…

Ընկերուհուս պատմեցի տեսածիս մասին, նա էլ իր տեսակետը հայտեց. իր խոսքով, մենք չենք կարող իմանալ, արդյոք թարմ կոնֆետ են վաճառում թե ոչ, քանի որ պահպանման ժամկետը ոչ մի տեղ չենք կարող տեսնել:

Նույնն էլ վերաբերվում է սառեցրած մթերքին՝ պելմենի, խինկալի: Չենք կարող իմանալ, թե ինչ վաղեմության մթերք ենք գնում, չէ որ հինն ու նորը իրար խառնելը շատ հեշտ է:

Բացի այդ, տվյալ պարագայում էլ չեմ կարող իմանալ, արդյո՞ք որևէ մեկը դրանց ձեռքով դիպչել է թե ոչ:

Սա վերաբերվում է նաև կիլոգրամով ծովախեցգետնի ձողիկներին:

Երբ խոսքը գնում է նպարեղենի մասին, իրավիճակն էլի հարցեր է առաջ բերում: Հատկապես կշռովի մակարոնեղենից խուսափում եմ, քանի որ ի տարբերություն հնդկաձավարի/բրինձի/ոսպի, լվանալ չեմ կարող:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։