Կարծում եմ, բոլորի տանն էլ պատահել է, որ զբաղվածության պատճառով չեն հասցրել մաքրել գազօջախը՝ պատրաստելու ընթացքում, և հետո գործը բարդացել է: Վերջերս իմացա մի պարզ հնարքի մասին, որը մաքրում է անգամ ամենակեղտոտ գազօջախի աչքը: Այժմ ուզում եմ կիսվել ձեզ հետ:
![]()
Սկզբում գազօջախի աչքը թրջեք կիտրոնաթթվի հիման վրա պատրաստված լուծույթի մեջ: Այսինքն անհրաժեշտ է որևէ տարայի մեջ 1,5լ ջուր տաքացնել, եռալուց հետո լցնել 1 փոքր տուփ կիտրոնաթթու: Տեղի կունենա ռեակցիա, և եթե եռացրել եք թեյնիկով, այն նույնպես կմաքրվի:

Երկաթե դետալները թողեք լուծույթի մեջ 5 րոպե: Այնուհետև հանեք ջրից:
Այժմ պետք է պատրաստել մաքրող մածուկ. դրա համար խառնեք չոր խմորիչ և ատամի մածուկ: Ստացված զանգվածը պետք է լավ խառնել և վերջում ավելացնել 3ճ.գ. քացախ: Ստացվում է թույլ թթվասերի նման մածուկ:

Ստացված խառնուրդով մաքրեք գազօջախի աչքերը՝ ձեռնոց հագած:
Քսեք մածուկը երկաթներին, մաքրեք կոշտ սպունգով:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը