Հացը թարմ պահելու հիանալի հնարք… Մի դրեք այն սառնարանը…

Գտեք մի մարդու, ով չի սիրում թարմ անուշաբույր հաց, արտաքին կողմից խրթխրթան, իսկ ներսը՝ փափուկ ու նուրբ… Սպիտակ, սև՝ հացի ցանկացած տեսակ հիասքանչ է, եթե այն ճիշտ է պատրաստված:

Սակայն մարդիկ հաճախ սխալ են պահում հացը, ինչի պատճառով այն շուտ է հնանում: Ոչ մի դեպքում հացը մի դրեք սառնարանը. 1 գիշերում թարմ հացը կարող է օգտագործման համար անպիտան դառնալ:

Ինչպես է դա տեղի ունենում

Հացը մեծ մասմաբ բաղկացած է ալյուրից, իսկ ալյուրը՝ կրախմալից: Կրախմալը բուսական սննդի ստանդարտ բաղադրիչ է: Չոր կրախմալն ունի բյուրեղիկի ձև, ինչպես աղն ու շաքարավազը, ինչը դարձնում է այն «ոչ համեղ»: Սակայն տաք ջրի հետ ռեակցիայի մեջ մտնելով՝ կրախմալը փոփոխում է ստրուկտուրան՝ դառնալով թելիկների նման: Այդ տեսքով կրախմալը յուրացվում է օրգանիզմի կողմից, բացի այդ նման տեսքով կրախմալը ունի չեզոք համ:

Почему хлеб нельзя класть в холодильник и как продлить срок его хранения |  tochka.by

Ժամանակի ընթացքում կրախմալը նորից ստանում է բյուրեղիկների տեսք, ինչն էլ ազդում է սնունդի համի վրա: Այն նեխած համ է ստանում: Սա կոչվում է ռետրոգրադացիա:

Սառնարանն արագացնում է ռետրոգրադացիան:

Стоит ли хранить хлеб в холодильнике? | ВКонтакте

Հացի պիտանելիության ժամկետը երկարացնելու համար խորհուրդ է տրվում պահել այն փակ հացամանի, չոր տոպրակի կամ էլ փակ կոնտեյների մեջ՝ սենյակային ջերմաստիճանի ներքո: Եթե պլանավորում եք հացը պահել շատ երկար ժամանակ, ուրեմն ուղարկեք այն սառցարանը: Իսկ օգտագործելուց առաջ տաքացրեք ջեռոցի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։