Որպեսզի տապակած կարտոֆիլը չայրվի, չկպչի թավային, չփափկի ՝ կիսվում եմ պատրաստման գաղտնիքներով

Ողջույն: Այսօր ուզում եմ կիսվել անթերի տապակած կարտոֆիլի պատրաստման գաղտնիքներով: Այսպես կարտոֆիլը և համեղ կլինի, և գրավիչ տեսք կունենա:

Այսպիսով, ինչու է կարտոֆիլը կպչում թավային, ստացվում չափից ավել փափուկ կամ հակառակը՝ չոր:

Կարտոֆիլը կտրատելու ձևը

Օպտիմալ տարբերակ է կամ միջին չափի ձողիկները, կամ էլ խոշոր օղակները: Կարևորն այն է, որ կարտոֆիլի մեծ մասը թավայի հետ կոնտակտի մեջ լինի, հենց դա է երաշխավորում հավասարաչափ տապակում և գեղեցիկ կեղև:

Շատ մանր մի կտրատեք կարտոֆիլը, քանի որ այդպես այն շատ է ձեթ ներծծում:

Խոնավության հեռացում

Տապակելուց առաջ լավ չորացրեք կարտոֆիլը, այլապես ամբողջը կկպչի թավային և տապակվելու փոխարեն կշոգեխաշվի:

Եվ մի բան էլ, կտրատելուց հետո կարտոֆիլը մի թողեք ջրի մեջ:

Թավայի և ձեթի ընտրություն

Օգտագործեք հաստ պատերով թավա, որ ջերմությունը հավասարաչափ բաշխվի: Կարտոֆիլն անհրաժեշտ է տապակել լավ տաքացրած ձեթի մեջ. դրա հաշվին ախորժելի կեղևով կարտոֆիլ կստացվի:

Կարտոֆիլի քանակ

ՄԻ ծանրաբեռնեք թավան. կարտոֆիլը պիտի հավասարաչափ բաշխվի, որ գոլորշին հանգիստ դուրս գա, և յուրաքանչյուր կտորը լավ տապակվի:

Աղ

Աղ ավելացրեք այն բանից հետո, երբ կարտոֆիլը արդեն մի քիչ կարմրած լինի:

Как приготовить вкусную жареную картошку - Лайфхакер

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։