Ուզում եմ կիսվել մի հնարքով, որի շնորհիվ խոհանոցային պահարանների վերևի հատվածի փոշին այլևս խնդիր չի լինի ձեզ համար: Այժմ կարող եք չչարչարվել՝ տվյալ հատվածներում փոշուց ազատվելու համար:
Կարծում ենք կհամաձայնեք, եթե ասենք, որ հաճելի չէ, երբ խոհանոցում կա այրված յուղ, կեղտ, փոշի: Նախքան այս մեթոդը գտնելը փորձել եմ բազմաթիվ հնարքներ, ու վստահ կարող եմ ասել, որ սա լավագույն տարբերակն է:
Անհաջող տարբերակներից մեկը աթոռին կանգնելն ու ձեռքով մաքրելն է: Երկրորդը՝ թերթով ծածկելը, սակայն երբ ձգվում եք ու վերևից իջեցնում կեղտոտ թերթերը, փոշին ցրվում է այս ու այն կողմ:
Լավագույն տարբերակը՝ պահարանների վերևի մասը թափանցիկ թաղանթով ծածկելն է: Այն կարող եք գտնել շինանյութի խանութներում:
Երբ թաղանթը փոշոտվում է, զգուշությամբ փաթաթում ու հանում եմ: Կարող եք լվանալ, բայց ես նախընտրում եմ նորով փոխարինել, քանի որ մատչելի է:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը