Այժմ իմ գորգերը նորի պես են. ամբողջ կեղտն ու փոշին հեռացնելու ամենահեշտ եղանակը

Գորգերը ամեն օր մաքրում եմ փոշեկուլով, նոր լաքաները՝ գոլ ջրով և տնտեսական օճառով: Բայց ցանկացած գորգ ժամանակ առ ժամանակ կարևոր է ավելի մանրակրկիտ մաքրել, եթե լվանալու հնարավորություն չկա:

Կենցաղային քիմիայի խանութներում կարող եք գտնել գորգերը մաքրելու համար նախատեսված փոշիներ, հեղուկներ: Սակայն կան ժողովրդական մատչելի միոցներ, որոնք կապահովեն ավելի լավ արդյունք:

Ահա գորգերի մաքրման համար լավագույն միջոցներից մեկը.

  • 1լ տաք ջուր
  • 1ճ.գ. լվացքի փոշի
  • ամոնիակ

Եթե գորգերը մաքրելու եք փակ տարածությունում, անհրաժեշտ է բացել բոլոր պատուհանները, դիմակ հագնել, քանի որ ամոնիումի հոտը սուր է: Այն արագ է դուրս գալիս, եթե կա օդափոխություն, սակայն մաքրելուց առաջ պատրաստ եղեք դրան:

Մաքրման գործընթացը շատ պարզ է. հագուստի խոզանակը թրջում եք լուծույթի մեջ ու մաքրում գորգերը: Հին լաքաները վարկենապես վերանում են, իսկ գույները դառնում վառ ու հագեցած:

Ցանկալի է խոզանակը շարժել շրջանաձև. այդպես գորգը փափկում է, դուրս է գալիս ամբողջ փոշին:

Եթե գորգերը շատ կեղտոտ են, ընթացքում պետք է նոր լուծույթ պատրաստել:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։