Ահա թե ինչի համար եմ միանգամից 5 շիշ քացախ գնում. կենցաղում անփոխարինելի նյութ է

Մի քանի տարի առաջ բացահայտեցի քացախի կախարդական հատկությունները, ու այդ օրվանից սկսած շատ նյութեր հենց դրանով եմ փոխարինել:

Հոտերի դեմ պայքար

Քացախը հիանալի չեզոքացնում է հոտերը: Կիրառում եմ սառնարանը լվանալուց հետո. 1 ճ.գ. քացախը լուծում եմ 1լ ջրի մեջ ու լուծույթով սրբում եմ սառնարանի ներսը: Այսպես կարող եք լվանալ նաև պլաստիկե կոնտեյներները:

Լվանում եմ բաժակների մեջ գոյացած թեյի և սուրճի նստվածը

Հաճախ չենք էլ նկատում, որ բաժակները սևացել են, սակայն եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ դրանք ժամանակի ընթացքում կորցնում են ձյունաճերմակությունը:

Աղով ու քացախով լվանում եմ բաժակները, ու դրանք նորի պես փայլում են:

Մսի մարինադ

Քացախով մարինացնում եմ միսը. այն և ախտահանում է միսը, և դարձնում այն ավելի համեղ ու փափուկ:  9% քացախ՝ 1ճ.գ., մեծ սոխ, աղ ու համեմունքներ, ահա և մարինադը:

Ջրի ֆիլտրի մաքրում

Եթե տեսնում եք, որ ջրի հետ կապված սպասքեղենի վրա բորբոս է գոյացել, լվացեք քացախով:

Ձեռքերը լվացեք քացախով

Խորհուրդը ծայրահեղ պարզ է. եթե ձեռքերին մնացել են, օրինակ, բազուկի հետքեր, բամբակը թրջեք քացախով ու սրբեք ձեռքերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։