Ինչպես հասկանալ, որ ընկերդ իրականում նախանձ է… Այս նշանները կմատնեն նրան

Որքան էլ որ մանրակրկիտ մոտենաք շրջապատը ձևավորելու հարցին, կգտնվեն մարդիկ, ովքեր իրականում նախանձում են ձեզ: Տվյալ էմոցիան հատկանշական է բազմաթիվ մարդկանց, սակայն նախանձը մարդուն պետք է առաջ շարժվելու համար: Ադեկվատ նախանձն ազդում է ինքնապահպանման զգացողության վրա: Բոլորս էլ երբևէ նախանձել ենք, սակայն քրոնիկ նախանձի զգացումը հանգեցնում է ինքնաքայքայման:

Կան նշաններ, որոնք թույլ կտան բացահայտել նախանձ ընկերոջը

друзья-завистники

  • նրանք չեն ընդունում, որ դուք ունեք արժանիքներ, ձեռքբերումներ: Հատկապես եթե դա կարևոր է ձեզ համար: Նախանձկոտ մարդիկ փորձում են ամեն կերպ խուսափել ձեր դրական հատկություններն ու հաջողությունները ընդունելուց: Նրանք ափսոսում են հաճոյախոսություններ անել, իսկ երբեմն էլ անտեսում են իրավիճակը;
  • երբեմն նախանաձկոտ մարդիկ ոչ թե անտեսում են ձեզ, այլ ցուցաբերում են չափազանց մեծ քննադատություն՝ ձեր ձեռքբերումները նվաստացնելու համար: Նրանք կարող են անընդհատ մատնանշել ձեր սխալներին, ասելով՝ թե ավելի լավ է հարազատն ասի, քան օտարը;
  • ձեզ նախանձող ընկերները փորձում են առաջինը հայտնել վատ նորությունները: Իբրև թե կարեկցելով՝ նրանք սնվում են ձեր տխրությամբ: Հաճախ նրանք դժվար պահին ձեր կողքին են, սակայն հաջողության գագաթնակետին անհետանում են;

подруга завидует

  • ձեզ նախանձողները համարում են, որ դուք նրանց թողնում եք ձեր ստվերի տակ: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ թաքցնում են ձեզանից միջոցառումները, որպեսզի դուք չգնաք: Հրաժարվելով ձեր ընկերակցությունից՝ նրանք իրենց ավելի ինքնավստահ են զգում;
  • նախանձողներին նկարագրող գլխավոր հատկությունը՝ բամբասելու հանդեպ սերն է;
  • նախանձկոտ մարդիկ ձեր հաջողությունը համարում են երջանիկ պատահականություն;

зависть

  • ձեզ նախանձողների գործողությունները ուղղված են նրան, որ ձեր շփումը վերածեն մրցակցության: Ում երեխան առաջինը սովորեց կարդալ, ով ավելի արագ կատարեք աշխատանքը: Նման հարաբերությունները թունավոր են, շատ ուժ են խլում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։