Եթե ձեր ընտանիքում ևս սիրում են կարտոֆիլ, սակայն սովորական տապակած կարտոֆիլից արդեն հոգնել եք, առաջարկում ենք փորձել այս բաղադրատոմսը:
Վստահեցնում ենք, որ այսպիսի ընթրիքը դուր կգա բոլորին:
Որպեսզի ուտեստը ստացվի ախորժելի, խորհուրդ ենք տալիս բացի աղից ու սև պղպեղից ավելացնել նաև այլ համեմունքներ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կարտոֆիլ՝ 1.2 կգ
- խոզի աղացած միս՝ 400գ
- սոխ՝ 3 հատ
- աղ, սև պղպեղ
- չորացրած մաղադանոս՝ 0.5 թ.գ.
- ապխտած կարմիր պղպեղ՝ 0.5 թ.գ.
- ձեթ
Պատրաստման եղանակ.
Մաքրել սոխը, կտրատել ոչ շատ խոշոր: Խառնել աղացած մսի հետ: Համեմել ապխտած պղպեղով, աղով ու սև պղպեղով: Լավ խառնել:
Տաքացնել ձեթով թավան, տապակել աղացած միսը՝ ընթացքում խառնելով: Պատրաստի միսը տեղափոխել ափսեի մեջ:
Կարտոֆիլը կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, չորացրած մաղադանոսով: Խառնել:
Տապակել միևնույն թավայի մեջ, որի մեջ պատրաստել եք միսը: Պատրաստի կարտոֆիլին ավելացնել միսը, ցանկության դեպքում՝ սխտորի փոշի: Լավ խառնել:
Թավան ծածկել կափարիչով, թուլացնել կրակը ու սպասել ևս 5 րոպե:
Ահա և վերջ, ընթրիքը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը