Տարիներ առաջ սկեսուրս ստիպեց, որ նորածին երեխայիս մանկատուն տանեմ. ահա թե ինչն էր պատճառը

Մինչև վերջին շունչս չեմ մոռանա այս դեպքի մասին: Ամուսնացել էի ու ամուսնուս հետ շատ երջանիկ էինք, երբ իմացանք, որ շուտով բալիկ ենք ունենալու: Ինձ աշխարհի ամենաերջանիկ կինն էի համարում: Բայց ամեն բան այնքան էլ իմ ուզածով ու պատկերացրածով չդասավորվեց:
Երեխայիս ծնունդից մեկ օր հետո իմացանք, որ տղաս սրտի արատով է ծնվել ու դա հետագայում կարող է տարբեր բարդություններ առաջացնել, հնարավոր է վիրահատության խնդիրներ լինեն, անընդհատ դեղորայներ անհրաժեշտ լինի ու այդպես շարունակ:Ես ամեն բանի պատրաստ էի, չէ՞ որ իմ երեխան էր ու պարտավոր էի ամեն ինչից անկախ իր կողքին լինել, բայց սկեսուրս այլ պլաններ ուներ: Ինձ ստիպեց, որ երեխային մանկատուն տանեմ ու ասաց, որ մեզ հիվանդ երեխա պետք չի ու հետո մենք նորից երեխա կունենանք:

Ես այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էի ու չնայած նրան, որ իմ համար շատ ծանր էր, արեցի սկեսուրիս ասածով:Հիմա անցել են տարիներ, ես ոչ մի կերպ գիշերները հանգիստ չեմ կարողանում գլուխս բարձին դնել, որովհետև հասկանում եմ, թե ինչ անմարդկային քայլի եմ գնացել ու ինչ եմ արել իրականում: Տեղեկություն չունեմ երեխայիցս ու մանկատնից էլ ոչ մի ինֆորմացի չեն տալիս, միայն ասում են, որ ողջ է:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։