Ինչպես ընտրել օգտակար բանան

Բանանը, ինչպես հայտնի է, շատ օգտակար միրգ է: Այն հանդիսանում է կալիումի աղբյուր, որը չափազանց կարևոր է սրտի համար: Բանանի մեջ պարունակվում են նաև մի շարք այլ վիտամիններ: Սակայն կարևոր է իմանալ, թե որ աստիճանի հասած բանանն է օգտակար:

Что можно сделать из бананов? - Golden Flamingo

Բանան ընտրելիս շատերը մի կողմ են դնում չափից ավել հասած միրգը, երբ տեսնում են, որ կեղևը ծածկված է մուգ բծերով: Բայց շատ իզուր:

Առաջին հերթին, նման բանաններն ավելի քաղցր են, քան թեթև կանաչ կամ դեռ նոր դեղնած պտուղները: Այս միրգը հակացուցված է միայն դիաբետ ունեցող մարդկանց, իսկ մյուսների համար սա տրամադրությունը բարձրացնելու, հոգնածության զգացումից ազատվելու հիանալի միջոց է, քանի որ բանանը նպաստում է արյան մեջ շաքարի արագ բարձրանալուն:

 

Երկրորդը, ըստ ճապոնացի մասնագետների՝ բանանն օժտված է հակաօքսիդանտ և հակաքաղցկեղային հատկություններով: Հենց սև բծերի մեջ էլ պարունակվում է TNF միացություն, որն օգնում է պայքարել մարդու օրգանիզմում ի հայտ եկած անոմալ բջիջների դեմ:

 

Как выбрать самые полезные для здоровья бананы — Ferra.ru

Այսինքն, որքան շատ սև բծեր լինեն բանանի վրա, այդքան ավելի արդյունավետ այն կբարձրացնի իմունիտետը, և դրա շնորհիվ օրգանիզմը կդիմակայի օնկոհիվանդություններին:

Ըստ գիտնականների՝ սև բծերով հասած դեղին բանանը 8 անգամ ավելի օգտակար է, քան կանաչը: Թեպետ դրա կալորիականությունը զգալիորեն բարձր է: Եթե ունեք գիրանալու հակում, ավելի լավ է ընտրել կանաչ եզրերով բաց դեղին բանան:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։