Արդեն վաղուց ելակի մուրաբայի փոխարեն պատրաստում եմ ցուկատ: Կարծես կոնֆետ լինի, այնքան համեղ է…
Անհրաժեշտ է.
- 1կգ ելակ
- 800գ շաքարավազ
- 1լ ջուր
Ինչպես պատրաստել.
Սկզբում եփել օշարակը. ջրի մեջ լցնել շաքարավազը և հասցնել եռման:
Եռացող օշարակի մեջ իջեցնել հատապտուղները ու եփել 10 րոպե: Այնուհետև ելակները տեղափոխել քամիչի մեջ, որ օշարակը հոսի:
Տաքացնել ջեռոցը՝ մինչ 35-45 ջերմաստիճանի: Ելակները դասավորել տապակի վրա և պահել ջեռոցում այնքան ժամանակ, մինչ մակերեսը կչորանա, սակայն ելակները կպահպանեն էլաստիկությունը:
Պատրաստի ցուկատները լցնել բանկայի մեջ ու հերմետիկ փակել ստերիլիզացված կափարիչով:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը