Պատմում ենք ձմռան համար սամիթ պահելու լավագույն եղանակի մասին: Այս մեթոդի ամենամեծ առավելությունն այն է, որ սառցարանում սառեցնելու կարիք չկա, կանաչին շուրջ մի քանի ամիս մնում է թարմ: Սամիթը հարուստ է վիտամիններով ու եթերայուղերով, որոնք օգնում են պայքարել քաղցկեղի, ավելորդ քաշի դեմ, օրգանիզմից դուրս են բերում տոքսինները:
Սկսեք բանկաներն ու կափարիչները ստերիլիզացնելուց:
Լվացեք թարմ կանաչին, չորացրեք ու դրեք նախապատրաստած բանկայի մեջ:
Փակեք կաարիչով և ուղարկեք սառնարանը:
Սամիթը բարենպաստ է ազդում երիկամների վրա՝ իր միզամուղ հատկությունների շնորհիվ, օգնում է ցիստիտի ժամանակ: Եթե ձեզ մոտ ախտորոշվել է երիկամային ինֆեկցիա, խորհուրդ է տրվում օգտագործել 4ճ.գ. թարմ քամած սամիթի հյութ:
Սամիթը նպաստում է նաև հոդերի ու ոսկորների առողջությանը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ կալցիում: Այն վերացնում է փքվածությունը, խթանում աղիների աշխատանքը: Սամիթը նյարդային համակարգի վրա ունենում է հակադեպրեսիվ ազդեցություն, հանգստացնում է ատամների ցավը: Սամիթը հիանալի կերպով է ազդում մաշկի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը