Հավի մսից պատրաստված այս ուտեստը ուղղակի հալվում է բերանում: Պատրաստվում է ձեռքի տակ եղած բաղադրիչներից ու շատ ժամանակ չի պահանջվում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- թթվասեր՝ 100գ
- ձու՝ 1 հատ
- աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ
- ալյուր՝ 2 ճ.գ.
- կաթ՝ 5 ճ.գ.
- հավի կամ հնդկահավի կրծքամիս՝ 600գ
- ալյուր՝ թաթախելու համար
- ձեթ
Պատրաստման եղանակ.
Սկսում ենք խմորը պատրաստելուց. խորը տարայի մեջ լցնել թթվասեր, ձու, համեմունքներ, հարել: Լցնել ալյուրը և խառնել, որ համասեռ զանգված ստացվի:
Մի քիչ կաթ լցնել և նորից խառնել:
Այժմ միսը կտրատել փոքր կտորների, յուրաքանչյուրի վրա աղ ու սև պղպեղ քսել:
Այժմ յուրաքանչյուր կտորը թաթախում ենք սկզբում ալյուրի մեջ, հետո՝ խմորի:
Տապակում ենք տաքացած ձեթի մեջ՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն դառնալը:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը