Երկու աղջիկ ունենք. ամուսինս ասում ա՝ եթե իմ համար տղա չունեցար, կգնամ ուրիշից կունենամ. տեսեք ինչ եմ արել

Ես ու ամուսինս սիրով ենք ամուսնացել, բայց տարիների ընթացքում շատ բան փոխվել է: Ամուսինս տարվեց գործերով, ես էլ տնային ու կենցաղային հոգսերով ու մեր կյանքի որակը փոխվեց: Հետո ծնվեցին երեխաները: Ամուսինս շատ ընկճվեց, որ աղջիկ երեխաներ ունեցանք, քանի որ ինքն անսահման շատ ուզում էր տղա ունենալ: Բայց դե ինչ արած, ստացվեց այդպես:

Հիմա աղջիկներս բավականին մեծ են ու ես էլ չեմ պատրաստվում երեխա ունենալ, քանի որ առողջական խնդիրներ ունեմ ու ինձ հակացուցված է կրկին երեխա ունենալը: Բայց ամուսինս չի հաշտվում այդ իրողության հետ ու պահանջում է, որ ես իր համար տղա երեխա ունենամ, հակառակ դեպքում, ինչպես ինքն է ասում, կգնա ու ուրիշ կնոջից տղա կունենա:

Առաջին անգամ, երբ լսեցի այդ խոսքերը, կարծես եռման ջուրը լցվեց գլխիս, ընկճվեցի ու լացեցի: Բայց երբ երկրորդ անգամ ասաց, ես նրան պատասխանեցի հետևյալ կերպ.

— Գնա, դուռը բաց ա, գնա ուր ուզում ես, ումից ուզում ես տղուդ ունեցի: Ես չեմ պատրաստվում ինձ ու իմ առողջությունը վտանգելով քո կապրիզները հանդուրժեմ, ինչ ա թե դու չգնաս: Եթե ես ու քո աղջիկներն այնքան արժեք չունենք քո համար, որ դու պիտի մի չծնված երեխայի համար թողնես ու գնա, ուրեմն ճանապարհը գիտես, դռան տեղն էլ, դուրս արի ու գնա: Սրանից հետո ինձ չսպառնաս ու ու պահանջներ չներկայացնես

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։