Այս մեթոդը միանշանակ աշխատում է, այն բացարձակապես անվնաս է, այնպես որ կարող եք հավատարիմ մնալ դրան Ձեր ողջ կյանքում։ Բոլորը վաղուց գիտեն պարզ ջրի օգտակարության մասին: Սա մեր օրգանիզմի համար կենսատու հեղուկ է: Օգտագործեք մեր խորհուրդները և կզգաք, թե ինչպես է Ձեր շնչառությունը դառնում ավելի հեշտ, ավելի մեծ էներգիա կստանաք և լավ տրամադրություն կունենաք:
Արթնանալուն պես դատարկ ստամոքսին խմեք 2 բաժակ գոլ ջուր։ Եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ չունեք, ավելացրեք կես կիտրոնի հյութ։
Նախաճաշ (8- 9:00)
2 բաժակ ջուր խմելուց 20 րոպե անց։ Վարսակի շիլա ջրի մեջ եփած (շոգեխաշած), մանրացրած ընկույզով։ Սովորեցրեք Ձեզ նման նախաճաշի, պատրաստումը քիչ ժամանակ է պահանջում, հագեցնող է և սննդարար։ Նախաճաշից հետո 2 ժամ չենք ուտում և մեկ ժամ չենք խմում:
Խորտիկ (10- 11։00)
Նախօրոք երկու բաժակ ջուր խմեք, վերջին բաժակ ջրից հետո սպասեք 20 րոպե։ Հետո կարելի է ուտել խնձոր, ցանկալի է՝ կանաչ, ցածր յուղայնությամբ կաթնաշոռ կամ մածուն։ Խորտիկից հետո երկու ժամ մի կերեք և մեկ ժամ մի խմեք:
Ճաշ (12- 13։00)
Խմեք երկու բաժակ ջուր, սպասեք 20 րոպե։ Ճաշին կարող եք թույլ տալ ածխաջրեր: Օրինակ:
Մակարոնեղեն՝ լոլիկի սոուսով։
Հնդկաձավար՝ սոյայի սոուսով։
Հավ կամ հնդկահավ՝ շագանակագույն բրնձով
Ջեռոցում թխած բանջարեղեն.
Նայեք Ձեր ճաշակին, հիմնականը ոչ մի տապակած բան չլինի: Աղը անցանկալի է, կամ պետք է օգտագործվի նվազագույն քանակութամբ: Ճաշից հետո 2 ժամ մի՛ կերեք և մի՛ խմեք։
Կեսօր (14- 15։00)
Մեկ-երկու բաժակ ջուր խմեք, սպասեք 20 րոպե։ Տապակեք խնձորներ ջեռոցում, դրանք համեղ են և առողջարար։ Կանաչ խնձորը կիսով չափ կտրատեք, միջուկը հանեք և դարչին ցանեք։ Թխելու թերթիկի հատակին մի քիչ ջուր լցրեք, խնձորները լցրեք դրա վրա և դրեք 200 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում 15 րոպեով։ Այնուհետև խնձորների վրա շաղ տվեք մանրացված ընկույզ և մեղրը՝ ըստ ցանկության: Երկու ժամ չենք խմում։
Ընթրիք (17- 18։00)
1-2 բաժակ ջուր խմեք և սպասեք 20 րոպե։ Ընթրիքին սպիտակուցային բան է պետք, եթե շատ քաղցած չեք, թող լինի կաթնաշոռ կամ ձվի սպիտակուցից պատրաստված ձվածեղ, եթե ավելի լուրջ բան եք ուզում, հավը կամ հնդկահավը բանջարեղենով եփեք ջեռոցում կամ շոգեխաշեք։
Ընթրիքից հետո, ժամը 19-ին, հիանալի ժամանակ է սպորտի համար։ Մարզասրահը, վազքը, քայլելը, ուժային մարզումներն իդեալական կլինեն: Մարզվելու ժամանակ շատ ջուր խմեք, բայց հիշեք, որ 20։00-ից հետո խորհուրդ է տրվում ջուր չխմել՝ այտուցներից խուսաբելու համար։
Մարզումներից վերադառնալուց հետո կարո եք մի բաժակ կեֆիր խմել, ատամները խոզանակեք և զբաղվեք Ձեր գործերով։ Ձեր օրգանիզմը սնունդ չի պահանջի, բայց եթե ցանկանում եք ինչ-որ բան ուտել, ապա պետք է իմանաք, որ դա զգացմունքային քաղց է և մի տրվեք գայթակղությանը։ Հիշեք համեղ շիլան, որը Ձեզ սպասում է առավոտյան։ Եղեք առողջ։