Ցրտելուէ…Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ին կեսօրից հետո, 13-14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկն, 14-15-ին կնվազի 5-6 աստիճանով։

Video Player
Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։