Ցուրտ եղանակին ամեն օր թեյ ենք խմում: Վայելում ենք դրա համը, իսկ փոքր փաթեթները գցում ենք աղբը: Բայց շատ իզուր: Այս փաթեթները կարող եք օգտագործել կենցաղում: Շատ օգտակար է:
Իմանալով, թե ինչ կարող եք անել հասարակ թեյի փաթեթի հետ, այսուհետ ավելի խնամքով կվերաբերվեք դրան:
Երբ պատրաստեք թեյը, դրեք փաթեթը մի կողմ, որ չորանա: Այնուհետև չոր փաթեթն ուղարկեք մարտկոցի վրա: Ինչի՞ համար: Որպեսզի ստանաք էժան ու արդյունավետ օդի թարմեցուցիչ:
Խոհանոցում հաճախ են կուտակվում տհաճ հոտեր: Սակայն այսպիսի ինքնասարք թարմեցուցիչը կօգնի լուծել խնդիրը: Այն հիանալի է կլանում հոտերը: Եթե լրացուցիչ 1-2 կաթիլ եթերայուղ լցնեք փաթեթի վրա, այն աննկարագրելի անուշ բույր կտարածի: Այդպես առանց ավելորդ ծախսերի գրավիչ բույրով կլցնեք ձեր տունը:
Արդեն նշեցինք, որ թեյի փաթեթը կլանում է հոտերը, այնպես որ կոշիկների մեջ կարող եք դնել այն ու ուղարկել գոլ տեղ: Առավոտյան տհաճ հոտը կանհետանա, կվերանա նաև խոնավությունը: Ու ոչ մի թանկարժեք միջոց անհրաժեշտ չէ:
Թեյի փաթեթներ կարող եք դնել նաև հագուստի պահարաններում, որպեսզի երբեք տհաճ հոտի խնդրի հետ չբախվեք: