Գիշերը մա հացած Դավիթ Հայրապետյանը Աստղաձոր գյուղից էր, ամուսնացած էր, ունի 2 տարեկան որդի

Գեղարքունիքի մարզում երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 35-ամյա Դավիթ Հայրապետյանը Աստղաձոր գյուղից էր։

«Դավիթը մի քանի տարի առաջ էր ամուսնացել, 2 տարեկան տղա ունի։ Դավիթի հայրը մահացած էր։ Նա ապրում էր մոր, կնոջ ու երեխայի հետ։ Հոյակապ երիտասարդ էր, պարեկ էր աշխատում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Մխիթար Ալեքսանյանը։

«Հրաշալի տղա էր Դավիթը, լավ ամուսին, լավ հայր, չենք հավատում, որ նման բան է տեղի ունեցել։ Դեռ մարմինը չեն բերել գյուղ, չգիտենք՝ հոգեհանգիստը երբ կլինի»,- ասացին գյուղացիները։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Աստղաձոր գյուղի սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Հայրապետյանն իր վարած «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

 1 685 Views
Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։