Եղունգների տարածված վարակներից է սնկախտը։ Այն սկսվում է որպես սպիտակ կամ դեղնադարչնագույն բիծ՝ տեղակայված ձեռքի կամ ոտքի մատի եղունգի ծայրի տակ: Երբ վարակը խորանում է, եղունգը կարող է գունաթափվել, փշրվել: Մաշկաբան, պոդոլոգ Անուշ Գոմցյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է խնդրի առաջացման պատճառների, բուժման եղանակների մասին։
– Ի՞նչ է եղունգների սնկախտը։
– Սնկերն ինֆեկցիոն հիվանդությունների շարքից են, ախտահարում են մաշկը, և եթե ախտաբանական են, ապա առաջացնում են հիվանդություններ, ախտահարում են մաշկը, եղունգները, մազերը։ Եթե ախտահարում են եղունգները, ապա սկսվում է օնիխոմիկոզ հիվանդությունը, որը վարակիչ է, տարածվում է։ Այն ինքնուրույն չի անցնում։
Ոտքերի եղունգների դեպքում ավելի հաճախ է առաջանում սնկախտ, քանի որ կան նպաստավոր պայմաններ․ դրանք են՝ փակ կոշիկը, ինչ-որ մեկի հողաթափը հագնելը, լողավազանը և այլն։
– Եթե վարակը սկսվեց մի եղունգում, տարածվո՞ւմ է։
– Տարածվում է։ Մարդ կա՝ մի քանի տարի ունենում է սնկային հիվանդություն մեկ եղունգի հատվածում, բայց եթե անընդհատ մշակում է, խաղում է այդ եղունգի հետ, կարող է տարածվել։ Կա ստատիստիկա․ եթե ախտահարված են երկու ոտքի եղունգները, ապա դոմինանտ ձեռքը ևս ախտահարված է։ Հիմնականում մաշկն է ախտահարվում, հետո նոր՝ եղունգները։
– Ինչպե՞ս մարդը հասկանա, որ իր մոտ զարգանում է սնկային հիվանդություն, որևէ ձևով արտահայտվո՞ւմ է։
– Արտաքինից տեսնում ենք կլինիկական դրսևորումները․ երբ կա եղունգի գույնի փոփոխություն՝ դեղնավուն, կանաչավուն երանգ, սկսում է եղունգը հաստանալ, միաժամանակ դառնում է շատ փխրուն, բայց դժվար կտրվող։ Ոտքերի սնկախտի դեպքում հնարավոր է թեփոտվածություն, մատների արանքում կարծես ծալքավոր, մաշկի հավելյալ կուտակումներ լինեն, կարող է նաև մատների արանքում քոր լինել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: